2011 թ. գործունեության հաշվետվությունը գնահատվեց դրական Հունվարի 27-ին տեղի ունեցավ ՎՊՄԻ կառավարման խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկվել էր երեք հարց` 2011 թ. գործունեության հաշվետվություն, 2011 թ. իրականացված հակակոռուպցիոն միջոցառումների հաշվետվություն և 2012 թ. բյուջեի հաստատում: 27.01.2012թ.
Ընդունվել են հեռակա ուսուցման առաջին մագիստրանտները Ամփոփվել են 2011-12 ուստարվա ՎՊՄԻ-ի մագիստրատուրայի հեռակա բաժնի ընդունելության արդյունքները: Ի դեպ, մագիստրատուրայում հեռակա ուսուցմամբ ընդունելություն կատարվել է առաջին անգամ և առայժմ միայն մեկ մասնագիտությամբ` «Հայոց լեզու և գրականություն»: Ընդունելությունը կատարվել է հարցազրույցով: 19.01.2012թ.
Երթ` Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի առթիվ Հունվարի 19-ին լրացավ <<Ակօս>> թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարին: Ամեն տարի այդ օրը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողները երթով գնում են դեպի Վանաձորի ս. Աստվածածին եկեղեցի, որի Նահատակաց պուրակում` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի է ունենում հոգեհանգստի կարգ և ոգեկոչվում է Հրանտ Դինքի հիշատակը: 19.01.2012թ.