|
 |
|
| Մեր հասցեն |
| ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36 |
| Հեռախոս |
|
(+374322)41853 |
| Էլ. փոստ |
| info@vspi.am |
|
|
|
ՖԻԶԻԿԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
|
|
Ֆակուլտետում ուսուցում է իրականացվում հետևյալ մասնագիտություններով` |
|
|
Բակալավրիատի ծրագրով` |
 |
010100 Մաթեմատիկա
որակավորումը` մանկավարժության բակալավր մաթեմատիկա մասնագիտությամբ
|
| 050200 Ինֆորմատիկա
որակավորումը` մանկավարժության բակալավր ինֆորմատիկա մասնագիտությամբ |
 |
010600 Ֆիզիկա
որակավորումը` մանկավարժության բակալավր ֆիզիկա մասնագիտությամբ |
 |
050600 Տեխնոլոգիա և ձեռնարկչություն /Մենեջմենթ, փոքր և միջին բիզնեսի կազմակերպում/
որակավորումը` մանկավարժության բակալավր տեխնոլոգիա և ձեռնարկչություն մասնագիտությամբ |
 |
010200 Կիրառական Մաթեմատիկա և Ֆիզիկա
որակավորումը` կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավր |
|
|
Մագիստրատուրայի կրթական ծրագրով` |
010100 /68.1/ Մաթեմատիկա
որակավորումը` մանկավարժության մագիստրոս մաթեմատիկա մասնագիտությամբ
010600 /68.1/ Ֆիզիկա
որակավորումը` մանկավարժության մագիստրոս ֆիզիկա մասնագիտությամբ:
2012թ նախատեսվում է նաև մագիստրոսական ուսուցում 010500/68 /,,Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա մասնագիտությամբ,,
որակավորումը` կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի մագիստրոս
010400/68.1 /,,Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ,,
որակավորումը` մանկավարժության մագիստրոս
Բարձր կուրսերում նախատեսված են նաև լրացուցիչ մասնագիտացումներ հարակից մասնագիտություններով:
|
|
Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը գործում է 1969թ-ից:
Ներկայումս ֆակուլտետի առկա և հեռակա ուսուցման բաժիններումբարձրագույն կրթություն են ստանում շուրջ 500 ուսանող ` 010100 ,,Մաթեմատիկա,, , 050200 ,,Ինֆորմատիկա,, 010600 ,,Ֆիզիկա,,010500 ,,Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա,, և 050600,, Տեխնոլոգիա և ձեռնարկչություն,, մասնագիտություններով:
Հիմնադրման օրվանից մինչև 2011 թվականը ֆակուլտետի առկա և հեռակա բաժինները ավարտել են ավելի քան 6500 ուանողներ, որոնք աշխատում են կրթության, մանկավարժության, գիտության, տեխնիկայի-տեխնոլոգիաների, արտադրության, կառավարման, պետական և հասարակական կյանքի այլ բնագավառներում: Նրանց կազմում կան գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, վաստակաշատ մանկավարժներ, որոնցից 15 աշխատում են ինստիտուտում դասախոսի պաշտոնում, մոտավորապես նույնքան` այլ պաշտոններում:
Ֆակուլտետում գործող մասնագիտական 4 ամբիոններում ` մաթեմատիկական անալիզի ,մաթեմատիկայի ու նրա դասավանդման մեթոդիկայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման, ֆիզիկայի, դասավանդում են 60-ից ավելի դասախոսներ, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, դոցենտներ, ավագ դասախոսներ, ասիստենտներ:
Ներկայումս ֆակուլտետում դասավանդում են նաև ԵրՊՀ դասախոսներ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ` Ռ.Հակոբյանը, Խ.Ներկարարյանը, Լ.Ասլանյանը, Հ.Բադալյանը:
Տարբեր տարիների ֆակուլտետի դեկաններ են աշխատել ֆիզմաթ գիտ.թեկնածուներ, դոցենտներ` Վ.Պասոյանը, Ռ.Սահակյանը, Ժ.Հախինյանը, իսկ 2004 թվականից` ֆիզմաթ գիտ.թեկնածու, դոցենտ Ս.Խառատյանը:
Ֆակուլտետում գործում են մեխանիկայի, մոլեկուլային ֆիզիկայի, էլեկտրա մագնիսականության, էլեկտրառադիոտեխնիկայի, օպտիկայի և ատոմային ֆիզիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ընդհանուր տեխնիկական առարկաների ուսումնամեթոդական լաբորատորիաներ, արհեստանոցներ, որոնցում կատարվող փորձերը, ուսումնասիրությունները համապատասխանում են բարձրագույն դպրոցի ծրագրային պահանջներին: Ինֆորմատիկայի ամբիոնը ուսումնամեթոդական աշխատանքներ է կատարում նաև Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի անվան համաինստիտուտային համակարգչային կենտրոնում, որը հագեցված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով և միջոցներով: Կենտրոնը լավագույն ուսումնամեթոդական բազա է ինստիտուտի ուսանողների և դասախոսների համար: Այնտեղ, ինչպես նաև ֆակուլտետի համակարգչային մյուս լաբորատորիաներում հնարավորություն է ստեղծված ուսանողների համար` ծանոթանալու և աշխատելու ուսումնական ծրագրային լաբորատոր փորձերի, համակարգչային տեխնիկայի, տեխնոլոգիական միջոցների, ղեկավարման ավտոմատ համակարգերի հետ:
Բարձրակարգ մասնագետների պատրաստման գործընթացն անհնար է իրականացնել առանց գիտահետազոտական գործունեության: Այդ նպատակին է ծառայում ինստիտուտի պրոբլեմային լաբորատորիան, որտեղ ժամանակակից սարքավորումներով ու մեթոդներով գիտական հետազոտություններ, գիտափորձեր, ուսումնասիրություններ են կատարվում ֆակուլտետի դասախոսների կողմից ուսանողների մասնակցությամբ ֆիզիկայի, բնագիտության և տեխնոլոգիաների բնագավառներում:
Ինստիտուտի գիտական և ուսումնամեթոդական գրադարաններում, կաբինետներում կենտրոնացված է մեծ քանակությամբ ընդհանուր և մասնագիտական գրականություն ֆակուլտետում դասավանդվող մասնագիտությունների գծով ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուներով: Գրադարաններում առկա են նաև դասավանդվող առարկաների հայերեն լեզվով մշակված դասախոսական տեքստերը, ուսումնամեթոդական փաթեթները և ուսումնամեթոդական մյուս նյութերը, տպագիր և էլեկտրոնային տարբերակներով, գործող ուսումնական պլաններին և ծրագրերին համապատասխան, որոնցից ուսանողները ուղղակիորեն օգտվում են գրադարաններում ու համապատասխան ամբիոններում տեղադրված համակարգիչներով, ինչպես նաև նրանց համար յուրաքանչյուր ուսումնական տարում տեսագրված համակարգչային սկավառակներով: Սկավառակները ուսանողները ստանում են յուրաքանչյուր կիսամյակ: Համանման սկավառակներ ուսումնամեթոդական նյութեր և ուսումնական գործընթացին վերաբերվող այլ տեղեկություններ պարբերաբար տրամադրվում են նաև հեռակա բաժնի ուսանողներին:
Ֆակուլտետի մասնագիտություններով սովորողները ստանում են հիմնարար ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական կրթություն, որը կարևոր հիմք է հանդիսանում մաթեմատիկոս, -ֆիզիկոս-մասնագետի, մանկավարժի և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող տեխնիկական, ճարտարագիտական ու կիրառական այլ ուղղություններով մասնագիտացումների համար:
|
|
ՖԻԶԻԿԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՄԲԻՈՆՆԵՐՆ ԵՆ.
|
|
|
|
Այցեքարտ |
Դեկան
ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Խառատյան (0322)2-42-59, 4-18-55/1-17/
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Դեկանի տեղակալ տնտ.գ.թ., դոցենտ Վիկտորյա Հարությունյան 2-42-59, 4-18-55/1-17
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բաղդասարյան 4-31-61, 4-18-55/1-34/
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ
ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Ռաֆիկ Կռոյան 4-18-55/1-33/
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Մելիս Սաքանյան 4-18-55/1-35/
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Ֆիզիկայի ամբիոնի վարիչ
ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Սմբատ Փարսադանյան 4-18-55---136
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Դեկանատի գործավար - օպերատոր
Մարգարիտա Եղշատյան 4-18-55/1-37/
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Դեկանատի օպերատոր - մեթոդիստ
Նարինե Հակոբյան 4-18-55/1-37/
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
|
|
|
|
|
|
|