ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
|
download |
|
| Վերջին Նորություններ |
 |
... որ մարդիկ ժպտան 2011 թ. նոյեմբեր ամսից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում գործում է հոգեբանական խորհրդատվության կենտրոն, որն անվճար հոգեբանական անվճար աջակցություն է տրամադրում ուսանողներին: Կենտրոնի հոգեբան-խորհրդատու, ՎՊՄԻ հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Վահան Ղույումչյանի հետ հարցազրույցը պատմում է նմանատիպ կենտրոնների անհրաժեշտության մասին:
|
 |
<<Լոռվա ձմեռ>> տոնահանդեսին մասնակցեց նաև ՎՊՄԻ-ն Այս տարի <<Լոռվա ձմեռը>> լոռեցիները նշեցին փետրվարի 5-ին: Այս տարի ավանդական տոնահանդեսը նվիրված էր հայոց բանակի 20-ամյակին: <<Առողջ մարմնում առողջ հոգի>> սկզբունքով, ինչպես միշտ, մասնակցեց նաև ՎՊՄԻ-ն: Գեղարվեստական համարներ, մարզական միջոցառումներ ու նույնիսկ ավանդական հայկական խորոված` ձյան վրա, արդյունքում ապահովված է բարձր տրամադրությունը: 05.02.2012թ. |
.jpg) |
Նշվեց երիտասարդների հովանավորի տոնը ՎՊՄԻ ուսանողական խորհուրդը և <<Նարեկացի>> երիտասարդական միությունը ս. Սարգիս զորավարի տոնը, որն այս տարի նշվեց փետրվարի 4-ին, դարձրեց հիշարժան: Վանաձորի ս. Սարգիս եկեղեցու բակում կազմակերպված միջոցառումն իսկապես դարձավ սիրո տոն` սիրառատ երգ ու պարով, ասմունքով, սիրո խոստովանություններով ու բազում անակնկալներով: 04.02.2012թ. |
|
|