Կանոնակարգեր
Հետազոտություններ
Գրադարան
Կաբինետներ
Վարժարան
Դիմորդ
Ուսանող
Շրջանավարտ
Կրթ. կենտրոններ
Արտաքին կապեր
Մեր հասցեն
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36
Հեռախոս
(+374322)41853
Էլ. փոստ
info@vspi.am

  Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի միջազգային համագործակցությունն սկիզբ է առել իր հիմնադրման օրից: 
  ԽՍՀՄ տարիներին ինստիտուտը սերտորեն համագործակցում էր երկրի բազմաթիվ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ: Մեր դասախոսները վերապատրաստվում և ասպիրանտական կրթություն էին ստանում նախկին ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետություններում, մասնակցում էին կոնֆերանսների, ծավալում էին համատեղ աշխատանք տարբեր գիտական նախագծերի շուրջ: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անհրաժեշտություն առաջացավ վերականգնել այդ կապերը:
   Այսօր միջազգային կապերի շրջանակներում ՎՊՄԻ-ն համագործակցություն է ծավալում Ֆրանսիայի և Գերմանիայի երկու խոշոր բուհերի հետ:
   Ֆրանսիայի PACA (Պրովանս, Ալպեր, Լազուրի ափ) մարզի Էքս-Մարսելի ակադեմիայի համալսարանական մանկավարժական ինստիտուտի հետ ստեղծված համաձայնագիրը ներառում է ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի փոխանակումներ, տարբեր բնույթի դասընթացների կազմակերպում երկու բուհերում: Նախատեսվում է նաև համատեղ ուսումնամեթոդական դասագրքերի ու ձեռնարկների ստեղծում:
    Մյուս համագործակցությունը Գերմանիայի Բամբերգ քաղաքի Օտտո Ֆրիդրիխի անվան համալսարանի հետ է, որի շրջանակներում կլինեն Բոլոնյան գործընթացը և գերմանական բուհերի կրթական համակարգը:
    Միջազգային կապերի շրջանականերում բուհի աշխատակիցները տարբեր տարիների գործուղվել են ԱՄՆ (Պիտսբուրգի համալսարան, Փենսիլվանիա, Ֆենիքսի համալսարան, Արիզոնա), Ֆրանսիա (Էքս-Մարսելի ակադեմիայի համալսարանական մանկավարժական ինստիուտ), Գերմանիա (Ֆրանկֆուրտի համալսարան), Մեծ Բրիտանիա (Լեստերի համալսարան), Չեխիայի Հանրապետություն (Պրահայի Կառլովի համալսարան, Բռնոյի Մասարիկի համալսարան, Բռնոյի Տեխնիկական համալսարան), Հունաստան (Արիստոտելի համալսարան, Սալոնիկ):
    Բուհը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնց շրջանակներում իրականացվում են ուսանողների ու դասախոսների փոխանակումներ, կազմակերպվում են ամառային դասընթացներ, կոնֆերանսներ ու սեմինարներ: Այդ կազմակերպությունների շարքում են IREX, DAAD, OSI, TACIS, TEMPUS միջազգայնորեն հայտնի կազմակերպություններն ու հիմնադրամները:
     2010թ.-ից բուհը նախատեսում է սկսել սերտ համագործակցություն ֆրանսիական GREF (Groupement des Retraités Educateurs sans Frontières) կազմակերպության հետ, որի շրջանակներում մարզի մասշատով ՎՊՄԻ-ում կանկացվեն ֆրանսերեն լեզվի դասախոսների և ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև կազմակերպել դասընթացներ բուհի բակալավրիատում և մագիստրատուրայում ֆրանսերեն լեզուն ուսումնասիրող ուսանողների համար:

 
Շաբաթվա իրադարձություններ
Քառասնամյա բուհը ճանապարհեց առաջին մագիստրոսներին
 
Շուրջ 1500 բակալավր հրաժեշտ է տալիս բուհին
 
Հայտարարություններ

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտը հայտարարում է մագիստրատուրայի առկա ուսուցմամբ 2010-2011 ուս. տարվա ընդունելություն ` պետպատվերով, ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բանակից տարկետման իրավունքով և առանց բանակից տարկետման իրավունքի տրամադրված տեղերի համար

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը ծրագրում է անցկացնել հանրապետական գիտաժողով` նվիրված հայ մեծանուն գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակին

Բոլոր հայտարարությունները

Գովազդ