Կանոնակարգեր
Հետազոտություններ
Գրադարան
Կաբինետներ
Վարժարան
Դիմորդ
Ուսանող
Շրջանավարտ
Կրթ. կենտրոններ
Արտաքին կապեր
Մեր հասցեն
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36
Հեռախոս
(+374322)41853
Էլ. փոստ
info@vspi.am
    Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գրադարանը բուհի հետ Երևանից տեղափոխվել է` ունենալով շուրջ 110 հազար միավոր գրականություն:
   Գրադարանի գրքային ֆոնդը այսօր կազմում է 219405 միավոր (այդ թվում` բուհական դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական-տեղեկատվական գրքեր), և անընդհատ աճի միտում է դրսևորվում: Ունենք զգալի թվով հնատիպ հրատարակություններ: րադարանի սեփականությունն են դեռևս 1769 թ. հրատարակված բառարանը, XIX դ. գրողների` իրենց կենդանության օրոք տպագրված գրքեր: Դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով ֆոնդի հարստացմանը հետամուտ են ինստիտուտի ղեկավարությունը, ուսումնական մասը: րադարանի հարստացմանը զուգահեռ իրականացվում է գրքերի ֆոնդագրման և համակարգչային համակարգման գործընթացը: Ամեն տարի գրադարանն ստանում է ինչպես ՀՀ-ի, այնպես էլ ՌԴ-ի բազմաթիվ թերթեր և ամսագրեր:
   Գրադարանն ունի 3 ընթերցասրահ, որտեղ միաժամանակ սպասարկվում են ավելի քան 100 ուսանողներ ու աշխատակիցներ:    Աշխատանքային գործունեությունը գրադարանում իրականացնում են հմուտ և իրենց աշխատանքին նվիրված գրադարանավարներ:
   Ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքին մեծապես նպաստում են նոր տեխնոլոգիաները, ձևավորված գիտական կաբինետը, ինտերնետային ցանցը:
   Շարունակվում է գրադարանի տեխնիկական, գույքային ու աբոնենտային վերազինումը:
րականության յուրաքանչյուր նոր խմբաքանակի մասին իրազեկ է դարձվում ինստիտուտի "Ապագա մանկավարժ" հանդեսում զետեղված "Մատենագիտական տեղեկատու"-ի օգնությամբ:
   Գրադարանի հատուկ անշարժ և հարափոփոխ ցուցանակները մշտապես արժանանում են ուսանողության ուշադրությանը` "Նոբելյան մրցանակ", "Հայաստանը երգերի մեջ", "Բիբլիական Հայաստան", "Նոր գրքեր" ցուցապահարանը և "Զանազանք" կոչվող ինֆորմացիոն տեղեկատվականը:
   Գրադարանում և գիտական կաբինետում տեղի ունեցող միջոցառումները (ցերեկույթներ, բանավեճեր, զրույցներ) հաճախ տեղի են ունենում գրականության, պատմության, մյուս ամբիոնների համագործակցությամբ և քաղաքի մտավորականության մասնակցությամբ: Գրադարանը համագործակցում է Հայաստանի մյուս բուհերի, ազգային գործընկեր այլ բուհերի գրադարանների հետ:
Շաբաթվա իրադարձություններ
Քառասնամյա բուհը ճանապարհեց առաջին մագիստրոսներին
 
Շուրջ 1500 բակալավր հրաժեշտ է տալիս բուհին
 
Հայտարարություններ

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտը հայտարարում է մագիստրատուրայի առկա ուսուցմամբ 2010-2011 ուս. տարվա ընդունելություն ` պետպատվերով, ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բանակից տարկետման իրավունքով և առանց բանակից տարկետման իրավունքի տրամադրված տեղերի համար

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը ծրագրում է անցկացնել հանրապետական գիտաժողով` նվիրված հայ մեծանուն գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակին

Բոլոր հայտարարությունները

Գովազդ