|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |
|
| Մեր հասցեն |
| ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36 |
| Հեռախոս |
|
(+374322)41853 |
| Էլ. փոստ |
| info@vspi.am |
|
|
|
|
Ս. Մերգելյանի անվան համակարգչային կենտրոն
Ակադեմիկոս Ս. Մերգելյանի անվան համակարգչային կենտրոնը ստեղծվել 2008 թ-ին, ինստիտուտի ռեկտոր Գ. Խաչատրյանի ջանքերով: Կենտրոնի 2 համակարգչային սրահները հագեցած են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգչային տեխնիկայով: Կենտրոնը սպասարկում է ինստիտուտի բոլոր ֆակուլտետների ուսանողներին: Այստեղ անց են կացվում հետևյալ առարկաների լաբորատոր աշխատանքները • Համակարգչային գործ, Ինֆորմատիկա (Windows ՕՀ, Microsoft Office ԿԾՓ)- բնագիտական և հումանիտար հոսքերի առաջին կուրսերում • Համակարգչային գրաֆիկա (Photo Shop) - կերպարվեստ 2 • Երկրաինֆորմացիոն համակարգեր -բնապահպան 4 • Միկրոէլեկտրոնիկայի հիմունքներ - ինֆորմատիկա 4 • Ինֆորմատիկայի հիմունքներ (Windows ՕՀ, Microsoft Office ԿԾՓ)- ֆիզիկ 1 • Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի հիմունքներ – տ և ձ 2 • Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում-մագիստրատուրայում
Կենտրոնում համակարգչային տեխնիկայի կիրառությամբ դասավանդվում են հետևյալ առարկաները. Ուսուցման տեխնիկական միջոցներ (LabView) - Ֆիզիկ 2, տ և ձ 2 Ուսուցման տեխնիկական միջոցներ - հումանիտար հոսքերի չորրորդ կուրսերում Օրվա երկրորդ կեսին ուսանողները այստեղ են մշակում կուրսային աշխատանքներն ու ավարտաճառերը:
|
Այցեքարտ - - - - - - - - - - Կենտրոնի վարիչ` դասախոս Լուսինե Սարուխանյան 4-18-55/1-34/ Լաբորանտ` Ա. Անտոնյան Լաբորանտ` Է. Ազարյան Լաբորանտ` Հ. Մաթևոսյան Լաբորանտ` Մ. Խաչատրյան Ինժեներ` Ա. Աքուլյան |
|
|
|
|
Գիտական կաբինետ
ՎՊՄԻ գիտական կաբինետը գործում է 2006թ-ի հունիսից: Կաբինետն ունի հանրագիտարաններ, բառարաններ, մասնագիտական գրքեր, ատենախոսությունների սեղմագրեր, գիտական նյութերի ժողովածուներ, ստանում է գիտահանրամատչելի ամսագրեր:Համակարգիչների և ինտերնետային կապի օգնությամբ դասախոսները, մագիստրանտներն ու ուսանողները ձեռք են բերում անհրաժեշտ մասնագիտական նյութեր, իրազեկվում են իրենց ասպարեզի նորություններին: Կաբինետը համագործակցում է ամբիոնների հետ: Կաբինետում կազմակերպվում են նաև միջոցառումներ:
|
Այցեքարտ - - - - - - - - - - Կաբինետի վարիչ` Կարինե Վոլոդյայի Ղազարյան 4-18-55/1-53/ Լաբորանտ` Ալվարդ Սերոժի Կախյան 4-18-55/1-53/ Օպերատոր` Գայանե Սերգեյի Հովհաննիսյան 4-18-55/1-53/
|
|
|
|
|
Հայոց լեզվի կաբինետ
Հայոց լեզվի կաբինետը բացվել է 2007 թվականին, գտնվում է ՎՊՄԻ գլխավոր մասնաշենքի երրորդ հարկում: Գրքային ֆոնդը ներառում է բառարաններ, գիտա-մեթոդական գրականություն, դպրոցական դասագրքեր, կահավորված է առանձին աշխատանքային տեղ` համակարգչային ծրագրերի հետ աշխատելու համար: Հայոց լեզվի կաբինետի աշխատանքը նպատակ ունի ուսման որակի բարձրացման, ուսանողներին մասնագիտական խորհրդատվության կազմակերպման և այլն: Հրավիրում ենք դասախոսներին և ուսանողներին մասնակցելու կաբինետի աշխատանքներին: Այստեղ կարելի է կազմակերպել միջոցառումներ, դասախոսություններ և այլն:
|
Այցեքարտ - - - - - - - - - - Լաբորանտ` Արմինե Վարդանյան 4-18-55/1-28/
|
|
|
|
|
Գրականության կաբինետ
Գրականության կաբինետը սպասարկում է բանասիրական ֆակուլտետի բոլոր բաժինների ուսանողներին և դասախոսներին: Գիտական ղեկավարները խորհրդատվություններ են անցկացնում ռեֆերատների, կուրսային աշխատանքների և ավարտաճառերի կատարման համար: Կաբինետում ուսանողները կատարում են անհրաժեշտ մշակումներ հայ, ռուս և արտասահմանյան գրողների գրքերից, տարբեր տիպի աշխատություններից, դասագրքերից ու մենագրություններից: Կաբինետը պարբերաբար հարստանում է նոր գրականությամբ և ծառայում է նաև որպես գրադարան:
|
Այցեքարտ - - - - - - - - - - Կաբինետի վարիչ` Ա. Անդրեասյան Հեռ.`(+374 322) 41855 (1-58) (+374 322) 41855 (1-18) |
|
|
|
|
Հասարակագիտական առարկաների կաբինետ
Հասարակագիտական առարկաների կաբինետը գործում է 2002թ. հոկտեմբերի 3-ից: Կաբինետն ունի հարուստ գրականություն (շուրջ 500 կտոր գիրք), որոնց գերակշռող մասը դասագրքեր են: Տարեցտարի կաբինետը համալրվում է ժամանակակից մասնագիտական գրականությամբ, պատմական և այլ թեմաներով կինոֆիմերի լազերային սկավառակներով: Կա նաև "Большая энциклопедия Кирилла и Мефодия 2009" լազերային սկավառակը, որը պարունակում է 89000 հանրագիտարանային և տեղեկատու հոդվածներ:
|
Այցեքարտ - - - - - - - - - - Լաբորանտ` Սարգիս Թումանյան Լաբորանտ` Արմինե Ղարագյոզյան 4-18-55/1-23/
|
|
|
|
|
Աշխարհագրության և տնտեսագիտության կաբինետ
Աշխարհագրության և տնտեսագիտության կաբինետը գործում է 2001թ. սեպտեմբերից: Կաբինետն ունի 70 հայալեզու, 25 ռուսալեզու և 9 անգլերեն լեզվով գրականություն (104 կտոր գիրք), որոնց գերակշռող մասը դասագրքեր են:Կա նաև "Հայաստանի ազգային ատլաս 2007": Կաբինետում կան գեոդեզիական գործիքներ և 69 անուն մասնագիտական քարտեզներ, տոպոքարտեզներ ու հատակագծեր:Տարեցտարի կաբինետը համալրվում է մասնագիտական գրականությամբ: |
Այցեքարտ - - - - - - - - - - Լաբորանտ` Հասմիկ Բուդաղյան 4-18-54/1-38/ Լաբորանտ` Լիլիթ Հարությունյան
|
|
|
|
|
Հոգեբանության և մանկավարժության կաբինետ
Հոգեբանության և մանկավարժության կաբինետը գործում է 2003թ.-ի դեկտեմբերի 10-ից:Կաբինետը մշտապես համալրվում է նոր գույքով, նոր լույս տեսած մասնագիտական գրականությամբ: Ուսանողները հաճախում են կաբինետ հանձնարարված գրականություն մշակելու, կուրսային և ստուգողական աշխատանքներ գրելու համար:
|
Այցեքարտ - - - - - - - - - - Կաբինետի վարիչ` Մանե Սարգսյան 4-18-54/1-27/
|
|
|
|
|
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի կաբինետ
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր (ՔՊ և ԱԻ հիմնահարցեր) առարկայի կաբինետը գործում է 2002թ.-ից: Կաբինետը հագեցված է առարկայի դասավանդման համար համապատասխան ստենդներով, դիդակտիկ նյութերով` պաստռներ, քիմիական, ճառագայթային հետախուզության սարքեր, անհատական դեղարկղիկ, պատգարակներ, նմուշօրինակ, հակագազեր, մաշկի պաշտպանության միջոցներ, թեմատիկ սկավառակներ, համապատասխան գրականություն: Լսարանի կահավորման հիմնական նպատակն է ուսուցանվող թեմաները դարձնել ավելի ըմբռնելի, իսկ գործնական պարապմունքները` հասանելի և դիտարժան: Այն թույլ է տալիս ուսանողներին հասանելի դարձնել վթարա-փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպման և կատարման ձևերն ու միջոցները` հակառակորդի հարձակման ժամանակակից միջոցների, բնական աղետների և վթարների դեպքում բնակչության պաշտպանության եղանակների, արտակարգ իրավիճակներում, և ռազմական դրության ժամանակ տնտեսության ձեռնարկությունների գործունեության կայունության բարձրացման ուղիների և եղանակների, խոցման օջախում և բնական աղետների ու վթարների հետևանքների վերացման ժամանակ:
|
Այցեքարտ - - - - - - - - - -
|
|
|
|
|
Փիլիսոփայության և իրավագիտության կաբինետ
Փիլիսոփայության և իրավագիտության կաբինետը հիմնադրվել է 2008 թվականի հունվարին: Կաբինետը իրականացնում է հետևյալ գործառույթները. • Ինստիտուտի աշխատակազմին և ուսանողներին ապահովում է ուսումնամեթոդական և մասնագիտական գրականությամբ, ամբիոնի դասախոսների դասախոսական տեքստերով և այլ անհրաժեշտ նյութերով: • Ուսանողներին հետաքրքրող հարցերի շուրջ կազմակերպվում է բանավեճեր, այդ թվում կատարվում է իրավաբանական խորհրդատվություն: • Կազմակերպվում և անցկացվում է գիտամեթոդական բնույթի միջոցառումներ: • Կատարվում է իրավագիտության վերաբերյալ տեսանյութերի ցուցադրում (դիտում և քննարկում): • Անցկացված բոլոր միջոցառումները լուսաբանվում են հոդվածներով և ցուցադրվում կաբինետի ստենդներին:
|
Այցեքարտ - - - - - - - - - - Կաբինետի վարիչ` Լիանա Գասպարյան Հեռ.`(+374 322) 41855 (1-24) |
|
|
|
|
|
|
|
|