|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |
|
| Մեր հասցեն |
| ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36 |
| Հեռախոս |
|
(+374322)41853 |
| Էլ. փոստ |
| info@vspi.am |
|
|
Սիրելի բարեկամ Ուրախ եմ` Ձեզ ողջունելու Վանաձորի պետական մանակավարժական ինստիտուտի կայքում: Մեր բուհը հիմնադրվել է 1969-ին: 2002-ից նա կրում է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը: Իրականացնելով եռաստիճան կրթական գործընթաց` բուհը հիմնականում բավարարում է Լոռու մարզի տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջարկը, սակայն մեր բազմաթիվ շրջանավարտներ իրենց աշխատանքային գործունեությունն են ծավալում նաև մայրաքաղաք Երևանում, հանրապետության մյուս մարզերում ու հանրապետության սահմաններից դուրս: Հատկապես վերջին հանգամանքը վկայում է մեզ մոտ իրականացվող կրթության որակի մասին: Արդի ժամանակաշրջանն ուղեկցվում է կրթության ոլորտում կատարվող արմատական փոփոխություններով: Դրանք արդեն ակնհայտ են նաև մեր բուհում, որտեղ հետևողական աշխատանքներ ենք կատարում բազմաստիճանություն ու անընդհատություն ապահովող ուսանողակենտրոն և ուսանողի շարժունությանը նպաստող կրթություն կազմակերպելու ուղղությամբ: Կարևորելով մեր բուհի վարկանիշը` ամեն ինչ անում ենք ոչ միայն ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, այլև ուսանողության առօրյան հնարավորինս բովանդակալից դարձնելու համար: Մանրամասներին Դուք կարող եք ծանոթանալ սույն կայքում: Ցտեսություն մեր բուհում:
|
Գուրգեն Կիպրոնի Խաչատրյան Լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (2001թ.), պրոֆեսոր (2005թ.):
Ծնվել է 01.02.1953թ. ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա գյուղում: 1977թ.-ին ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) լեզվագրական ֆակուլտետը, 1984թ.` ՀՀ ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտի` “Հայոց լեզվի պատմություն” մասնագիտության գծով ասպիրանտուրան, 1986թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն (“Գրաբարի բայական միակազմ նախադասությունները /5-րդ դար/”): 1985թ. աշխատանքի է ընդունվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում` իբրև հայոց լեզվի ամբիոնի դասախոս: 1987թ. նշանակվել է ինստիտուտի ուսումնական մասի վարիչ: 1993թ. նրան շնորհվել է հայոց լեզվի ամբիոնի դոցենտի կոչում: 1995թ.-ին ընտրվել, իսկ 2000թ. և 2005թ. վերընտրվել է բանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնում: 2000թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն (“Գրաբարի վերլուծական բայերի արժույթը”): 2006թ.-ից ՎՊՄԻ-ի ռեկտորն է: Վերջին տասը տարիների ընթացքում տպագրել է շուրջ 60 գիտական հոդված: Գիտական հետաքրքրությունների հիմնական առարկան գրաբարն է, զբաղվում է նաև արդի հայերենի շարահյուսության և ոճաբանության հարցերով: 2008թ. Գ. Խաչատրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: |
|
|