Կանոնակարգեր
Հետազոտություններ
Գրադարան
Կաբինետներ
Վարժարան
Դիմորդ
Ուսանող
Շրջանավարտ
Կրթ. կենտրոններ
Արտաքին կապեր
Մեր հասցեն
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36
Հեռախոս
(+374322)41853
Էլ. փոստ
info@vspi.am
VSPI     Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան տարածաշրջանի կրթօջախները մանկավարժական կադրերով ապահովելու և միաժամանակ Հայաստանի Հանրապետության մանկավարժների հեռակա ուսուցումը Կիրովականում կազմակերպելու նպատակով, Հայաստանի Մինիստրների խորհրդի 1969 թ. հուլիսի 9-ի թիվ 455 որոշմամբ, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը փոխադրվեց Կիրովական և վերանվանվեց Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ: Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտից Կիրովական տեղափոխվեց հինգ ֆակուլտետ՝ հայոց լեզվի և գրականության, տարրական ուսուցման մեթոդիկայի, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանության և պատմության: Նույն տարում բացվեց նաև առկա բաժին՝ նշված մասնագիտություններով: Կիրովական տեղափոխվեց 4711 ուսանող: Ինստիտուտի ձևավորման սկզբնական շրջանում հաղթահարվեցին կազմակերպական, բարոյական, տնտեսական, կենցաղային շատ դժվարություններ: Չնայած Հանրապետության ղեկավարության և տեղական կառավարման խորհրդային մարմինների ժամանակի ընթացքում ինստիտուտանպաստ մի շարք որոշումներին ու հրահանգներին՝ այնուամենայնիվ ինստիտուտի ինքնահաստատումը պահանջում էր համառ ու քրտնաջան աշխատանք: Դժվարությամբ էր ընթանում գիտական կոչում ու աստիճան, բուհական մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող բանիմաց դասախոսական կազմի համալրումը: Ինստիտուտը չուներ առկա ուսուցման կազմակերպման փորձ և հմտություն, չկային անհրաժեշտ լաբորատորիաներ, կաբինետներ, ուսուցման տեխնիկական միջոցներ, համապատասխան գույք: Անհետաձգելի խնդիր էր լաբորատոր գույքի, սեղան-նստարանների ձեռք բերումը և ուսուցման համար կայուն բազայի ստեղծումը: Լուծված չէր ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի հարցը: Այնուամենայնիվ, ուժեր մեծ լարումով, հիմնադիրների քրտնաջան աշխատանքով ու համառությամբ աստիճանաբար ձևավորվեց ինստիտուտը՝ իր հեռակա և առկա բաժիններով:
   Գնալով բարելավվեցին շենքային պայմանները, ստեղծվեցին լաբորատորիաներ, կաբինետներ, նոր լսարաններ: Դասախոսներն սկսեցին զբաղվել նաև գիտական աշխատանքով: Տարեցտարի ինստիտուտն սկսում է ամրապնդվել, համալրվել նոր մասնագիտություններով և կատարելագործել կրթական գործընթացը:
   1982 թ. ինստիտուտում բարձրացվեցին հեռանկարում բարձր տեխնոլոգիաների ներդրման, այդ ժամանակահատվածում "Ինֆորմատիկա" մասնագիտության շրջանակներում որակյալ կադրերի պատրաստման խնդիրները: Այսօր "Կիրառական մաթեմատիկա" մասնագիտության առաջին շրջանավարտները որոշակի դեր ունեն մոզ մոտ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործում:

   Այսօր բուհում ներդրված է կրթության եռաստիճան համակարգ: Բակալավրիատում և մագիստրատուրայում առաջին անգամ ընդունելություն է կատարվել 2008 թ., ասպիրանտուրայում` 2006թ.:
   Առկա ուսուցման համակարգում բակալավրի հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթաց է կազմակերպվում 29 մասնագիտությունների, իսկ մագիստրոսի հիմնական կրթական ծրագրով` դեռևս 4 մասնագիտությունների ուղղությամբ:
   Հեռակա ուսուցման համակարգում ներդրված է բակալավրի 25 հիմնական կրթական ծրագիր:
   2007 թվականից ներդրվել է կրեդիտային համակարգ:

   Բուհում ուսումնական ամենամեծ ստորաբաժանումները ֆակուլտետներն են` մանկավարժության, ֆիզիկամաթեմատիկական, պատմաաշխարհագրական, բանասիրական, կենսաբանաքիմիական:
   Ուսումնագիտական գործընթացը կազմակերպվում է 22 մասնագիտական ամբիոնների միջոցով. թողարկող են 20 ամբիոն: Բուհը մասնագետներ է պատրաստում հիմնականում Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի համար. այսօր տարածաշրջանի հանրակրթության բնագավառում աշխատողների շուրջ 70%-ը ՎՊՄԻ-ի շրջանավարտներ են: ՎՊՄԻ-ի դիպլոմը քննություն է բռնում նաև աշխատանքային գործունեության այլ բնագավառներում:

   Պրոֆեսորադասախոսական անձնակազմը վերջին երկու տասնամյակների ընթացքում համալրվել է գերազանցապես բուհի շրջանավարտներով. այսօր բուհում դասավանդում է 138 շրջանավարտ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում գիտությունների թեկնածուները, երկուսն ունեն դոկտորի գիտական աստիճան:
   Վերջին երեք տարիներին լուրջ ֆինանսական ներդրումներ են կատարվել ուսումնական բազայի հարստացման ուղղությամբ, ստեղծվել է գիտահետազոտական ժամանակակից լաբորատորիա բնագիտական ուղղության ավարտական աշխատանքների, մագիստրական թեզերի կատարման համար: 2008թ. բացվել է նաև Ս.Մերգելյանի անվան համակարգչային լսարանը` հագեցված բարձրակարգ սարքավորումներով:
Շաբաթվա իրադարձություններ
Քառասնամյա բուհը ճանապարհեց առաջին մագիստրոսներին
 
Շուրջ 1500 բակալավր հրաժեշտ է տալիս բուհին
 
Հայտարարություններ

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտը հայտարարում է մագիստրատուրայի առկա ուսուցմամբ 2010-2011 ուս. տարվա ընդունելություն ` պետպատվերով, ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բանակից տարկետման իրավունքով և առանց բանակից տարկետման իրավունքի տրամադրված տեղերի համար

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը ծրագրում է անցկացնել հանրապետական գիտաժողով` նվիրված հայ մեծանուն գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակին

Բոլոր հայտարարությունները

Գովազդ