|
"Կարիերայի և հեռավար կրթության կենտրոնը" ստեղծվել է 2009թ.-ի մարտին` "Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի" հիմքի վրա: ՎՊՄԻ-ի կարիերայի և հեռավար կրթության կենտրոնի հիմնական նպատակն է` նպաստել աշխատանքային շուկայում ՎՊՄԻ ուսանողների և շրջանավարտների մրցունակության, շրջանավարտների և ինստիտուտի միջև մշտական կապի ամրապնդման ու համագործակցության զարգացմանը: Կենտրոնի խնդիրներն են` աջակցել ՎՊՄԻ ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ ինստիտուտում տարվող համակարգման, կազմակերպման ու ամփոփման աշխատանքներին, աջակցել ինստիտուտի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ապահովմանը, իրականացնել տեղական աշխատաշուկայի զարգացման միտումների մասին տեղեկատվության ամփոփում, ուսումնասիրություններ և վերլուծություններ, աջակցել ՎՊՄԻ ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և մի շարք այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացմանը, կազմակերպել ՎՊՄԻ ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր տեսակի խորհրդատվություններ, դասընթացներ, սեմինարներ և այլ միջոցառումներ, տարածել ՎՊՄԻ ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ տեղեկատվություն, փորձի փոխանակման շրջանակներում համագործակցել այլ ինստիտուտների կարիերայի կենտրոնների և շրջանավարտների կազմակերպությունների հետ, հաստատել կապեր հայկական առաջատար կադրային գործակալությունների հետ: Կենտրոնի գործառույթներն են` աջակցել ՎՊՄԻ ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն առնչվող ռազմավարական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտման ու վերլուծության, համապատասխան ծրագրերի կազմման ու ՎՊՄԻ ռեկտորատին ներկայացման աշխատանքներին, ինչպես նաև` մասնակցել այդ ծրագրերի իրականացմանը, կազմակերպել սեմինարներ, նպատակային և լրացուցիչ պատրաստման ու վերապատրաստման դասընթացներ, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և ուրիշ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումներ, համագործակցել համապատասխան դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ, շահառուներին տրամադրել տարբեր հայտարարությունների և մրցույթների մասին տեղեկատվություն, տեղեկատվական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպել համապատասխան տվյալների էլեկտրոնային հենքեր, էլեկտրոնային խմբեր և ինտերնետային այլ միջոցներ, կազմակերպել պետական և մասնավոր սեկտորում զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությունը, կազմակերպել գործատուների հետ հանդիպումներ, և այլ միջոցառումներ, աջակցել պոտենցիալ գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայնագրերի և հուշագրերի կնքման աշխատանքներին, վերահսկել այդ համաձայնագրերի իրականացման ընթացքը, վերլուծել ՎՊՄԻ ֆակուլտետների, ամբիոնների և այլ ստորաբաժանումների կողմից իրականացվող և կենտրոնի խնդիրներին առնչվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը: Ցանկանալով ինչ-որ կերպ օգնել մեր շրջանավարտներին և ուսանողներին, ներկայացնում ենք Հայաստանում առկա աշխատաշուկայի տվյալների վերլուծություն` մեկ ամսվա կտրվածքով: Մեր էջում Դուք կարող եք գտնել տարբեր կադրային գործակալություններից ստացված աշխատատեղերի հայտարարություններ, որոնք թյուրիմացություններից խուսափելու համար չեն խմբագրվել: Սիրելի ուսանող, լրացնելով գրանցման թերթիկը` Դուք ընդգրկվում եք ՎՊՄԻ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից ստեղծված շրջանավարտների բազայի մեջ: Վերոհիշյալ տեղեկատվությունը կօգնի կենտրոնին Ձեզ պարբերաբար տեղյակ պահել թափուր աշխատատեղերի, վերապատրաստման դասընթացների, կրթական և այլ ծրագրերի մասին: Խնդրում ենք պատճենել ներքոհիշյալ գրանցման թերթիկը և լրացնել (Armenian Unicode տառատեսակով) բոլոր բաց թողնված վանդակները: Այս բազայի վերլուծությունը կնպաստի նաև հեռավար դասընթացների կազմակերպման գործընթացին:
Լրացված թերթիկը խնդրում ենք ուղարկել n_stepanyan@vspi.am հասցեով: Բոլոր շրջանավարտներին հրավիրում ենք ռեզյումե կազմելու աշխատուժի բորսաների կայքերում գրանցվելու և ռեզյումե տեղադրելու, առցանց թեստեր հանձնելու համար դիմել մեր կենտրոնին: Կենտրոնի հասցեն. Տիգրան Մեծի 36, պատասխանատու. Ն.Ստեփանյան, Էլ փոստ. n_stepanyan@vspi.am
|