|
Բժշկագիտության հիմունքների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի ամբիոնը հիմնադրվել է 11. 08. 2004թ.: Այդ օրվանից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Լ. Վ. Եդոյանը: Ամբիոնը համաինստիտուտային է, սպասարկում է ՎՊՄԻ հինգ ֆակուլտետներին: Ուսումնառությունը կազմակերպվում է լեկցիոն և գործնական պարապմունքների ձևով, իսկ կլինիկային հատկացված ժամերը անց են կացվում Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում և Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրում:Ամբիոնի կազմում ընդգրկված են հետևյալ առարկաներ` բժշկագիտության հիմուքներ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, բնապահպանության վարակաբանություն, ռազմադաշտային բժշկություն, բժշկական աշխարհագրություն, գաղափարադաստիարակչական դաստիարակություն, ընդհանուր զինվորական կանոնադրություն, մարտավարություն, կրակային պատրաստություն և հրաձգության հիմունքներ, տեխնիկական պատրաստություն, ռազմական տեղագրություն, շարային պատրաստություն, ռազմահայրենասիրական դաստիարակություն:
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի առարկան դասավանդվում է նմուշօրինակներով, պլակատներով և դիդակտիկ նյութերով հագեցած կաբինետում, ուսանողները հաճախում են Վանաձորի սեյսմիկ կայան: Ամբիոնը սերտ կապի մեջ է Մարզային Փրկարարական ծառայության հետ:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի աշխատողները զբաղվում են ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներով: Ամբիոնը կատարում է "Առողջ ապրելակերպի ձևավորումը ուսանողների շրջանում" գիտահետազոտական թեման, իսկ 2008թ.-ից իրականացնում է CINDI (ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը) ծրագրի ներդրումը ՎՊՄԻ աշխատակիցների շրջանում: Համագործակցություն Ուսումնական պրոցեսի կատարելագործման և կրեդիտային համակարգի ներդրման արդյունավետության բարձացման նպատակով ամբիոնը համագործակցում է ՀՀԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Առողջապահության ազգային ինստիտուտի, Գյուղատնտեսւթյան նախարարության և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի համանուն ամբիոնի հետ: Ամբիոնի դասախոսները հանդես են եկել իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքներով հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Հինգ տարիների ընթացքում դասախոսները հրատարակել են 25 հոդվածներ, 5 թեզիսներ, 4 մեթոդական ձեռնարկներ, 2 հանրամատչելի ձեռնարկներ: |