|
Ամբիոնը կազմավորվել է 1972թ.: Այժմ ամբիոնում աշխատում է 9 դասախոս, այդ թվում` գիտությունների 5 թեկնածու: Աշխատակիցներից 2-ը հայցորդ են, իսկ 1-ը` դոկտորանտ: Ամբիոնը սպասարկում է ինստիտուտի բոլոր ֆակուլտետներին: Տնտեսագիտության ամբիոնի կողմից դասավանդվում է շուրջ 24 առարկա, այդ թվում` Տնտեսագիտության տեսություն և հիմունքներ, Կիրառական տնտես. և ձեռն. հիմ., Արդի արդյունաբերական արտադրություն և դրա էկոնոմիկան, Կիրառական տնտես. և ձեռն. և դրա դասավանդման մեթոդիկա, Տնտես. և սոցիալ-քաղաքական աշխարհագրություն, Սոցիալ. տնտես. աշխարհագրության ներածություն, Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսկան աշխարհագրություն, Տնտես. և սոցիալ-քաղաքական աշխարհագրություն, Կառավարում և մենեջմենթ, Մարքեթինգ: Կապված «Կառավարում» մասնագիտության բացման հետ դասավանդվող առարկաների թիվը շուրջ 15-ով ավելանում է: Գիտական ուսումնասիրությունների ոլորտները` արդի ժամանակաշրջանի քաղաքական-տնտեսական հիմնախնդիրները, միկրոէկոնոմիկա, մակրոէկոնոմիկա, մեգաէկոնոմիկա և տնտեսական աշխարհագրության բոլոր բնագավառները: Համաամբիոնային թեմա` «Հասարակության օպտիմալ զարգացման քաղաքական, տնտեսական հիմնախնդիրները»: Ամբիոնի դասախոսները հրատարակել են 122 հոդված և 5 մենագրություն, որից մեկը` ուսումնամեթոդական ձեռնարկ, իսկ մյուսը` Կորյուն Թորոսյանի հեղինակային "Теория оптимальной цивилизации" Եր., 2002, 494 էջ արժանացել է միջազգային ճանաչման (տե'ս ՄԱԿ-ի, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ. պետ. համալսարանի, Երուսաղեմի Հայկական պատրիարքության, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի, Բելոռուսիայի, Տաջիկստանի և այլ երկրների ԳԱ-ների գրավոր կարծիքները): Նույն թվին նշված մենագրությունը ներկայացվել է Ֆրանկ-Ֆուրտի (Գերմանիա) գրքերի միջազգային շնորհանդեսին, որի հիման վրա Եվրոպայի ճանաչված հրատարակիչները ցանկություն են հայտնում այն տեսնել նաև այլ լեզուներով, որը հեղինակի ֆինանսական հնարավորությունից դուրս է համարվում: Ամբիոնը միշտ ձգտել է պատշաճ մակարդակի վրա պահել իր գիտա-ուսումնական և մեթոդաբանական գործունեությունը, “թարմ” գրականությունով և դասախոսությունների տեքստերով ապահովել ուսանողների պահանջները, կապեր պահպանել ՀՀ-ի և արտ. երկրների բուհերի, ԳԱԱ-ների համապատասխան ինստիտուտների հետ, ուսանողների հետ անցկացնել անհատական պարապմունքներ և կոնսուլտացիաներ, ծավալել հավասարակշռված քաղաքական գործունեություն ՀՀ-ում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական շարժումների, ընտրությունների գործընթացներում և այլ իրավիճակներում, որոնք հիմնավորված են համապատասխան փաստաթղթերով:
|