Ամբիոնը կազմավորվել է 1969թ.: Այժմ ամբիոնում աշխատում է 14 դասախոս, այդ թվում` գիտությունների 2 դոկտոր, 11 թեկնածու, 2 պրոֆեսոր, 5 դոցենտ, 2 ավագ դասախոս: Ամբիոնի աշխատակիցներից 2-ը հայցորդ են: Ամբիոնը սպասարկում է ինստիտուտի բոլոր ֆակուլտետներին: Ամբիոնում դասավանդվում է 25 առարկա, այդ թվում` Հայ ժող. պատմության ընտրովի հարցեր, Հայ ժող. պատմության հիմնահարցեր, Նախնադարյան հաս. պատմություն, Հայոց պատմություն, Հնագիտության հիմունք. և հայ ազգագրութ., Ազգագրության հիմունք. և հայ ազգագրութ., Հայաստանի պատմ. աշխարհագրություն, Պատմ. օժանդակ գիտություններ, Հին Արևելքի պատմություն, Հին Հունաստանի և Հռոմի պատմ., Քաղաքական պատմություն, Ռուսաստանի պատմության հիմունքներ, Ռուս պատմագրություն, Աղբյուրագիտություն, Արխիվագիտություն, Եվրոպայի և Ամերիկայի նոր պատմ., Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմ., Թանգարանագիտություն, Պատմության օժանդակ գիտություններ, Պատմ. դաս. տեխն. և մեթոդիկա, Հայոց պատմության պատմագրություն, Բուհական բաղադրիչ /Հայկ. հարցի և հայ. ցեղ. հարցի պատմ./, Հայ եկեղեցու պատմություն: Ամբիոնի գիտական ուսումնասիրությունների ոլորտներն են` հայոց պատմություն, հայոց պատմության պատմագրություն, հայոց պատմության աղբյուրագիտություն, ընդհանուր պատմություն: Ամբիոնի դասախոսների գիտական աշխատությունների ընդհանուր թիվն է` 183 հոդված, 12 մենագրություն: |
Այցեքարտ - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - Ամբիոնի վարիչ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Վազգենի Մովսիսյան - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - Ամբիոնի լաբորանտ Ադրինե Սահակյան 4-18-55/1-25/ - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
|
|