|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |
|
| Մեր հասցեն |
| ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36 |
| Հեռախոս |
|
(+374322)41853 |
| Էլ. փոստ |
| info@vspi.am |
|
|
| ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԱՄԲԻՈՆ |
Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնը ստեղծվել է 1990թ.-ին` առանձնանալով մանկավարժության և հոգեբանության ամբիոնից: Այն իր ստեղծման առաջին օրից մինչև հիմա ղեկավարում է հոգեբանական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Ռ.Ա.Ավագիմյանը: Ամբիոնը սպասարկում է ինստիտուտի բոլոր ֆակուլտետներին: Բուհում նոր բաժինների բացվելու հետ կապված ամբիոնի դասախոսների կողմից այս ընթացքում մշակվել են բավականին մեծ քանակությամբ նոր դասընթացներ, որոնք համապատասխանում են ներկայացվող պահանջներին:Ամբիոնում դասավանդվում է շուրջ 40 առարկա:
Ամբիոնի դասախոսների հետազոտություների ոլորտը բավականին լայն է և ընդգրկում է տարբեր ոլորտներ: Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոսները գիտական ուսումնասիրություններ են իրականացնում դասախոսի մանկավարժական գործունեության հոգեբանական պրոբլեմների, կոնֆլիկտային իրադրություններում հաղորդակցման առանձնահատկությունների, ռիսկի խմբերի դեռահասների դևիանտ վարքի ախտորոշման և հոգեշտկման, ընտանեկան կոնֆլիկտների էթնոհոգեբանական և սոցիալ-տնտեսական պատճառների, կրտսեր տարիքի երեխաների հոգեբանական շեղումների վաղ ախտորոշման և այլ պրոբլեմների շուրջ:
Ամբիոնի դասախոսները պարբերաբար ղեկավարում են ՈւԸ-ի աշխատանքները, ավարտաճառերը, որոնք միշտ էլ եղել են գիտական բարձր մակարդակի վրա: Ամբիոնը նաև հանդիսանում է առաջատար կազմակերպություն, պարբերաբար կարծիքներ է հայտնում թեկնածուական ատենախոսությունների վերաբերյալ: Ամբիոնն ակտիվորեն հոգեբանական օգնություն է ցուցաբերում Վանաձորի դպրոցներին: Ամբիոնի դասախոսները ուսուցման և դաստիարակության պրոցեսին վերաբերող տարբեր ակտուալ թեմաներով դասախոսություններ են կարդում Վանաձորի և մարզի ուսուցիչների համար, ինչպես նաև մասնակցում են Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված դատահոգեբանական փորձաքննություններին: Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակված են շուրջ 75 գիտական հոդվածներ:
2003 թ. ամբիոնին կից ստեղծվել է հոգեբանության և մանկավարժության կաբինետ, որը կահավորված է ժամանակակից սարքավորումներով և այնտեղ կարելի է ծանոթանալ ժամանակակից հոգեբանական գրականության հետ: Ամբիոնին կից ստեղծվել է ՙՀոգեբանների ակումբ՚, որի հիմնական նպատակը հոգեբանների մասնագիտական գիտելիքների խորացումը և համապատասխան հմտությունների յուրացումն է: Այդ նպատակով կազմակերպվում են դասընթացներ, սեմինարներ, կլոր սեղաններ, թրեյնինգներ, հրավիրվում են մասնագետներ և հյուրեր, որոնք իրենց մասնագիտական հմտությունները փորձում են փոխանցել երիտասարդներին: |
Այցեքարտ - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - Ամբիոնի վարիչ հոգեբանության գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոդիկ Ավագիմի Ավագիմյան 4-18-55/1-26/ - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - Ամբիոնի ավագ լաբորանտ, դասախոս Զարուհի Վիկտորի Գրիգորյան 4-18-55/1-26/ - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
|
|
|
|