|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |
|
| Մեր հասցեն |
| ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36 |
| Հեռախոս |
|
(+374322)41853 |
| Էլ. փոստ |
| info@vspi.am |
|
|
| ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆ |
Ամբիոնը կազմավորվել է 1974թ.: Ամբիոնն ունի 9 դասախոս, այդ թվում` գիտությունների 4 թեկնածու, ինչպես նաև երկարամյա աշխատանքային ստաժ ունեցող դասախոսներ: Ամբիոնի աշխատակիցներից 2-ը հայցորդ են: Ամբիոնը սպասարկում է ֆիզիկամաթեմատիկական, մանկավարժության, կենսաբանաքիմիական և պատմաաշխարհագրական ֆակուլտետներին, դասավանդվում են Մաթեմատիկա, Մաթեմատիկական տրամաբանություն և ալգորիթմների տեսություն, Բարձրագույն մաթեմատիկա, Հոգեբանական մաթեմատիկայի հիմունքներ, Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա, Դպրոցական մաթեմատիկայի ժամանակակից հիմունքներ, Մաթեմատիկայի պատմություն, Հավանականությունների տեսություն և վիճակագրություն, Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորման մեթոդիկա առարկաները: Ամբիոնի աշխատակիցների գիտական ուսումնասիրությունների ոլորտներն են` դիֆերենցիալ հավասարումներ և եզրային խնդիրներ, ինչպես նաև մաթեմատիկայի պատմության և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի որոշ հարցեր: Ամբիոնում գիտական աշխատանքները կատարվում են հիմնականում հետևյալ ուղղություններով` մշակվում են տեսական առարկաների դասընթացներին համապատասխան ուսումնամեթոդական նյութեր, ստեղծվում են ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկներ, մենագրություններ և մշակումներ մասնագիտական և ոչ մասնագիտական ֆակուլտետների, ինչպես նաև դպրոցականների համար: Ամբիոնի դասախոսները հրատարակել են ավելի քան 60 գիտամեթոդական հոդված: Հրատարակել են մենագրություններ, ուսումնամեթոդական աշխատանքներ: |
Այցեքարտ - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - Ամբիոնի վարիչ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Մելիս Սաքանյան 4-18-55/1-35/ - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - Ամբիոնի լաբորանտ Արևհատ Պապոյան 4-18-55/1-35/ - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
|
|
|
|