Կանոնակարգեր
Հետազոտություններ
Գրադարան
Կաբինետներ
Վարժարան
Դիմորդ
Ուսանող
Շրջանավարտ
Կրթ. կենտրոններ
Արտաքին կապեր
Մեր հասցեն
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36
Հեռախոս
(+374322)41853
Էլ. փոստ
info@vspi.am
    Ամբիոնը կազմավորվել է ինստիտուտի գիտական խորհրդի 1994թ. որոշմամբ: Ամբիոնում աշխատում են 12 դասախոսներ, այդ թվում` 1 դոկտոր, գիտությունների 3 թեկնածու, դոցենտներ, երկարամյա աշխատանքային ստաժ ունեցող դասախոսներ:
   Ամբիոնի աշխատակիցներից 4-ը հայցորդ են:
   Ամբիոնը սպասարկում է ինստիտուտի բոլոր ֆակուլտետներին. դասավանդվում է շուրջ 25 առարկա, այդ թվում` Ինֆորմատիկա, Համակարգչային գործ, Քոմփյութերային գիտություններ, Ինֆորմատիկա և ծրագրավորում, ԷՀՄ և ծրագրային ապահովում, Դիսկրետ մաթեմատիկա, Ինֆորմատիկայի հիմունքներ, Համակարգչից օգտվելու հմտություններ, Մաթեմատիկա և ինֆորմատիկա, Համակարգչային լեզուներ, Հաշվողական մեթոդներ և նրա պրակտիկան, Ինֆորմատիկայի դասավանդման մեթոդիկա, Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, Ծրագրավորման լեզուներ, Թվային մեթոդներ, Գործողությունների հետազոտում, Ալգորիթմների տեսություն, Արհեստական ինտելեկտի հիմունքներ, ԷՀՄ-ի ծրագրային ապահովումը, Միկրոէլեկտրոնիկայի հիմունքները, Քոմփյութերի ճարտարապետությունը, Հաշվողական պրակտիկում, Ինֆորմացիոն համակարգեր, Քոմփյութերային ցանցեր, ինտերնետ և տեխ. մուլտիմեդիա, Ինֆորմացիոն և կոմունիկացիոն տեխնոլոգիաներ, Համակարգչային գրաֆիկա:
   Ամբիոնի գիտական ուսումնասիրությունների հիմնական ոլորտներն են` տարբեր թեմատիկ և առարկայական ուղղվածությամբ ավտոմատացված ուսուցողական համակարգերի մշակում, օպտիմիզացիոն մեթոդների, մասնավորապես` ժապավենների օպտիմալ ձևման ընդհանուր խնդիրների մոտավոր ալգորիթմների մշակում, դիֆերենցիալ հավասարումների և վարիացիոն խնդիրների լուծման մոտավոր մեթոդների ու օպտիմիզացիոն պրոցեսների համակարգչային մոդելավորում և նրանց արդյունավետության վերաբերյալ համեմատական գնահատականների ստացում, l-հաշվում անշարժ կետի կոմբինատորների ուսումնասիրություն և համապատասխան ալգորիթմների մշակում և համեմատական գնահատականների ստացում` համակարգչային մոդելավորմամբ, միգրացիոն գործընթացների մաթեմատիկական մոդելավորում, հասարակագիտական հետազոտությունների իրականացում և ավտոմատացված մոնիտորինգի մշակում:
   Ամբիոնի դասախոսները հրատարակել են 139 հոդվածներ և բազմաթիվ մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ:
Այցեքարտ
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Ամբիոնի վարիչ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բաղդասարյան 4-31-61, 4-18-55/1-34/
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Ամբիոնի լաբորանտ
Լուսինե Կռոյան 4-31-61, 4-18-55/1-34/
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Շաբաթվա իրադարձություններ
Քառասնամյա բուհը ճանապարհեց առաջին մագիստրոսներին
 
Շուրջ 1500 բակալավր հրաժեշտ է տալիս բուհին
 
Հայտարարություններ

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտը հայտարարում է մագիստրատուրայի առկա ուսուցմամբ 2010-2011 ուս. տարվա ընդունելություն ` պետպատվերով, ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բանակից տարկետման իրավունքով և առանց բանակից տարկետման իրավունքի տրամադրված տեղերի համար

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը ծրագրում է անցկացնել հանրապետական գիտաժողով` նվիրված հայ մեծանուն գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակին

Բոլոր հայտարարությունները

Գովազդ