|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |
|
| Մեր հասցեն |
| ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36 |
| Հեռախոս |
|
(+374322)41853 |
| Էլ. փոստ |
| info@vspi.am |
|
|
| ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՀԱՇՎԻ ԱՄԲԻՈՆ |
Ամբիոնը կազմավորվել է 1969թ.: Այժմ ամբիոնն ունի 5 դասախոս, այդ թվում գիտությունների 3 թեկնածու: Ամբիոնը սպասարկում է ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական և մանկավարժության ֆակուլտետներին: Դասավանդվում է շուրջ 12 առարկա` Վերլուծական երկրաչափություն, Պրոյեկտիվ երկրաչափություն և կառուցումների տեսություն, Տոպոլոգիայի տարրերը և դիֆերենցիալ երկրաչափություն, Վեկտորական և թենզորական անալիզ, Երկրաչափության հիմունքներ, Գծագրական երկրաչափություն, գծագրություն, Երկրաչափություն և հանրահաշիվ, հանրահաշիվ և թվերի տեսություն, Թվային համակարգեր, Վերացական և քոմփյութերային հանրահաշվի տարրերը, Մաթեմատիկական խնդիրների լուծման պրակտիկում, Գծագրության ուսուցման մեթոդներ և տեխնոլոգիաներ: Ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում ժամանակակից երկրաչափության և հանրահաշվի հետևյալ բնագավառներում` ենթաբազմաձևությունների երկրաչափություն համասեռ տարածություններում (n-չափանի պրոյեկտիվ, աֆֆինական և էվկլիդյան տարածություններ), հանրահաշվական բազմաձևություններ: Ինտենսիվ հետազոտություններ են կատարվում Պյութագորյան եռանկյունների և Պյութագորյան ֆունկցիոնալ եռյակների երկրաչափական և հանրահաշվական նորագույն տեսության կառուցման ուղղությամբ: Ամբիոնի դասախոսները 70-ից ավել հոդվածների, մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների և մենագրությունների հեղինակ են: Գիտական աշխատանքների ուղղվածությունները. 1.Ենթաբազմաձևությունների պրոյեկտիվ-դիֆերենցիալ երկրաչափություն` Կարտանի մեթոդի օգնությամբ: 2.Պյութագորյան թվային և ֆունկցիոնալ եռյակների երկրաչափական-հանրահաշվական տեսությունը: 3.Հանրահաշվական բազմաձևություններ: |
Այցեքարտ - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - Ամբիոնի վարիչ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ժորա Բաղդասարյան 4-18-55/1-32/ - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - Ամբիոնի լաբորանտ Ալլա Արզումանյան 4-18-55/1-32/ - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
|
|
|
|