|
Ամբիոնը գործում է ինստիտուտի հիմնադրման սկզբից, նախ` օտար լեզուների հետ միասին, իսկ 1973թ.-ից` որպես առանձին միավոր: Ներկայումս ամբիոնում աշխատում են 9 հաստիքային և 5 հրավիրված դասախոսներ, այդ թվում գիտության դոկտոր, բ.գ.թ. դոցենտներ: Ամբիոնի աշխատակիցներից 2-ը հայցորդ են: Ամբիոնում դասավանդվում է 18 առարկա, այդ թվում` Ռուսաց լեզու, Հին սլավոներեն, Ժամանակակից ռուսաց լեզու, Գործնական ռուսաց լեզու, Դարձվածաբանություն և բառարանագիտություն, Ռուսաց լեզու և խոսքի կուլտուրա, Ռուսաց լեզվի պատմական քերականություն, Ռուս բարբառագիտության ներածություն, Լեզվաբանական ուսմունքներ, Գրական ռուսաց լեզվի պատմություն, Ռուսաց լեզվի ոճաբանություն, Բնագրի լեզվաբ. վերլուծություն, Հայոց և ռուսաց լեզուների համեմատ. տիպաբ., մասնագիտական առարկաներ ռուսաց լեզվից, Ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա, Ռուսաց լեզվի գործն. դասընթաց` տես. հիմունք.: Բարբառագիտական ուսումնական պրակտիկան անցկացվում է Լերմոնտովո, Ֆիոլետովո ռուսաբնակ գյուղերում. հավաքված է հարուստ նյութ: Ամբիոնի կողմից մշակվել և ներդրվել են ֆակուլտատիվ փորձնական դասընթացներ. ՙԳենդեր և միջմշակութային հաղորդակցություն’’, “Լեզուն որպես գենդերային մշակույթի ձևավորման միջոց”:
|