Հունվարի 20-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիսությամբ ամփոփվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Բուհը հիմնադրվել է 1969 թ., երբ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը փոխադրվեց Կիրովական և վերանվանվեց Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ: Ինստիտուտի գոյությամբ Կիրովականն իսկապես վերածվեց քաղաքի` շնորհիվ մտավորականության այն մեծ բանակի, որն այստեղ ձևավորվեց բավականին կարճ ժամանակահատվածում, և որն առայսօր նոր լիցք, թարմություն ու բովանդակություն է հաղորդում ոչ միայն քաղաքի, այլև մարզի կյանքին: Կայացման ճանապարհը, սակայն, դյուրին չի եղել, առավել ևս, որ բուհի պատմության 10 տարիները գրվել են տնակային համալիրում: ՎՊՄԻ-ն ծանրակշիռ դեր է ունեցել Արցախում բարձրագույն կրթօջախ հիմնելու կենսական գործում. Ստեփանակերտի նախկին մանկավարժական ինստիտուտի դասախոսներն ու շրջանավարտները երախտագիտությամբ ու կարոտով են հիշում 1988-ի ալեկոծ այն օրերը, երբ բուհի փակվելուց հետո իրենց մեծ սիրով ու ջերմությամբ շրջապատեցին Կիրովականի մանկավարժականցիները: Լոռու մարզի ամենամեծ բարձրագույն պետական հաստատության հոբելյանը շնորհավորելու էին եկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, բարձրաստիճան այրեր, բուհերի ռեկտորներ: Հարազատ բուհին շնորհավորելու էին եկել նաև նրանք, ում կենսագրության 4 տասնամյակները նվիրված են եղել այս կրթօջախի կայացման ու զարգացման գործին, նրանք, ում կայացման ճանապարհն սկսվել է այս բուհից և նրանք, ովքեր դեռ կգրեն Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հետագա տարեգրությունը: ՎՊՄԻ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը շնորհավորելով բոլորին` ընդգծեց. “Ղեկավարները փոխվել են, բայց ղեկավարման ընդհանուր ռազմավարությունը մնացել է նույնը` անել հնարավորինը, որ բուհը կարողանա դիմակայել տվյալ ժամանակաշրջանում հատկապես մեր տարածաշրջանի առաջադրած մարտահրավերներին: Այսօր ինստիտուտը մեր հանրապետության պետական բուհերի շարքում թևակոխել է մի ժամանակաշրջան, որը ենթադրում է արմատական բարեփոխումների միջոցով Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում ոչ թե, այսպես ասած, ձևական գրանցում ձեռք բերել, այլ մշտական բնակության իրավունք”: Տոնական տրամադրությունը չխանգարեց ռեկտորին նախարարի ուշադրությունը հրավիրել կարևորագույն խնդրի վրա. “Ինստիտուտը շենքային պայմանների բարելավման խնդիր ունի. ուսումնական գործընթացը մի կերպ կազմակերպում ենք երկհերթ, և, կարծում եմ, դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպես է նայվում քաղաքի թերծանրաբեռնված ուսումնական հաստատությունների ֆոնի վրա”:  Գ. Խաչատրյանը ներկայացրեց այն մարդկանց, ովքեր պարգևատրվել էին ՎՊՄԻ Ոսկե մեդալով, շնորհակալագրով և պատվոգրով, Հովհ. Թումանյանի ոսկե դիմապատկերը կրող “Ընտրանիով”, ում շնորհվել է ՎՊՄԻ վաստակավոր, պրոֆեսորի, վաստակավոր դասախոսի, վաստակավոր աշխատողի կոչում: ՎՊՄԻ հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ` անբասիր աշխատանքի և գիտության ու կրթության բնագավառներում ունեցած հաջողությունների համար ինստիտուտի ոսկե մեդալով պարգևատրվեցին ներքոհիշյալ դասախոսները . 1.Մովսիսյան Ֆելիքս Վազգենի պ.գ.դ., պրոֆեսոր 2.Վարդանյան Զարուհի Սամվելի կ.գ.դ., դոցենտ 3.Շահվերդյան Մարգարիտա Ստեփանի հ.գ.թ., դոցենտ 4.Սայադյան Մինաս Կառլենի մ.գ.թ., դոցենտ 5.Եթիմյան Գագիկ Լևոնի փ.գ.թ., դոցենտ 6.Սանթոյան Արեն Մելսի բ.գ.թ., դոցենտ 7.Գրիգորյան Հերմինե Ֆերդինանտի ֆ.մ.գ.թ. 8.Եղիազարյան Վանո Ալբերտի բ.գ.դ., դոցենտ 9.Ժամհարյան Սամվել Գուրգենի տ.գ.թ., դոցենտ 10.Թումանյան Էդիկ Անատոլիի ֆ.մ.գ.թ. 11.Սահակյան Աշոտ Լևոնի պ.գ.թ., դոցենտ ՎՊՄԻ հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ` անբասիր աշխատանքի և գիտության ու կրթության բնագավառներում ունեցած հաջողությունների համար ”Հովհաննես Թումանյանի ընտրանի” հուշագրքով պարգևատրվեցին ներքոհիշյալ դասախոսները . 1.Թորոսյան Կորյուն Անդրանիկի տ.գ.թ., դոցենտ 2.Էվոյան Զավեն Խորենի դոցենտ 3.ավերդյան Էդուարդ Սերգեյի փ.գ.թ., դոցենտ 4.Կռոյան Ռաֆիկ Գուրգենի ֆ.մ.գ.թ., դոցենտ 5.Ապրեսյան Սամվել Աշոտի ֆ.մ.գ.թ., դոցենտ 6.Պապոյան Արտիկ Արմենակի ֆ.մ.գ.թ., դոցենտ 7.Պապյան Գայանե Միշելի բ.գ.թ., դոցենտ 8.Հովիվյան Գայանե Լևոնի բ.գ.թ., դոցենտ 9.Գևորգյան Պարգև Հովհաննեսի մ.գ.թ., դոցենտ 10.Ավագիմյան Ռոդիկ Ավագիմի հ.գ.թ., դոցենտ 11.Քոչինյան Հենրիկ Ջումշուդի տ.գ.թ. պրոֆեսոր 12.Բաղդասարյան Վահրամ Վաղինակի տ.գ.դ., պրոֆեսոր 13.Շահվերդյան Թերեզա Սարգսի բ.գ.դ., դոցենտ 14.Ղարագյոզյան Վանդոս Հմայակի մ.գ.դ., պրոֆեսոր 15.Այվազյան Հովիկ Հովսեփի բ.գ.դ., դոցենտ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը շնորհավորեց մանկավարժականցիներին հոբելյանի առթիվ: “Ուզում եմ մաղթել ամենայն բարիք, հաջող աշխատանք, որ հոբելյանները անպակաս լինեն”,- ասաց նախարարը: Նա նաև ներկայացրեց 2010թվականի անելիքները: “2010 թվականը լինելու է բարձրագույն կրթական համակարգի արմատական բարեփոխումների տարի. վերաարժևորելու ենք բարձրագույն ուսումնական հաստատություններում մեր ունեցած ձեռքբերումները, փորձելու ենք ազնիվ խոսել խնդիրների մասին, և համակարգի զարգացումը չդիտարկել միայն Բոլոնիայի հռչակագրի տրամաբանության շրջանակներում,- ընդգծեց Ա. Աշոտյանը: - Ես ցանկանում եմ, որպեսզի մեր բուհական համակարգը , այդ թվում և ՎՊՄԻ-ն, շարունակեն կյանք թողարկել ոչ մայն լավ մասնագետների, այլև լավ քաղաքացիների, որոնք սոսնձված են ընդհանուր արժեհամակարգով, որոնք տոգորված են, ներծծված են իրենց պետականության գիտակցումով: Ուզում եմ որ ՎՊՄԻ-ն դառնա Լոռու մարզում և Հյուսիսային Հայաստանում պետական քաղաքականությունը կրթության բնագավառում իրականացնող առաջատարներից մեկը: Մաղթում եմ եռանդ, հավատ առ այն, որ գիտելիքը արժեք է, որ կրթությունը վերադառնալու է որպես բարեկեցության նախապայման”: Ա. Աշոտյանը ընթերցեց ՀՀ վարչապետի հրամանը` Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի 40-ամյակի կապակցությամբ ու կրթության և գիտության բնագավառներում ներդրած ավանդի համար մի շարք մարդկանց ՀՀ Վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով խրախուսելու մասին: ՀՀ Վարչապետի “Ոսկե հուշամեդալով”` 1.Գուրգեն Կիպրոնի Խաչատրյանին – ՎՊՄԻ ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր, 2.Սուսաննա Միսակի Թումանյանին - ՎՊՄԻ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, բ.գ.թ., դոցենտ, 3.Ռաֆիկ Հայկոյի Եդոյանին – ՎՊՄԻ բուսաբանության և աշխարհագրության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գ.գ.դ., պրոֆեսոր, 4.Շվայցիկ Նորայրի Սահակյանին – ՎՊՄԻ ռեկտորի խորհրդական, ֆմ.գ.թ., ՀՀ Վարչապետի “Շնորհակալագրով”` 1.Սամսոն Մանթաշի Քառյանին - ՎՊՄԻ պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, 2.Հովիկ Հովսեփի Շեկոյանին - ՎՊՄԻ քաղաքատնտեսության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ., 3.Գեորգի Միսակի Թովմասյանին - ՎՊՄԻ արվեստի ամբիոնի վարիչ, 4.Վիլյամ Արծրունի Սագսյանին - ՎՊՄԻ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆմ.գ.թ., դոցենտ Մի շարք աշխատակիցներ էլ արժանացան ԿԳ նախարարության Ոսկե մեդալի, պատվոգրի և շնորհակալագրի: ԿԳ նախարարության “Ոսկե հուշամեդալով”` 1.Հրաչիկ Արմենակի Ղազարյանին - ՎՊՄԻ քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր, 2.Ալբերտ Ժորժի Պողոսյանին - ՎՊՄԻ բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ ԿԳ նախարարության “Պատվոգրով”` 1.Վիլեն Ռաֆիկի Քոչարյանին - ՎՊՄԻ ուսումնագիտական աշխ. գծով պրոռեկտոր, ֆմ.գ.թ., դոցենտ 2.Անուշ Ժորայի Գևորգյանին – ՎՊՄԻ ուսումնական վարչության պետ, կ.գ.թ. 3.Թերեզա Կարոյի Մուսայելյանին - ՎՊՄԻ օտար լեզուների ամբիոնի ավագ դասախոս, 4.Աշոտ Սարգսի Առաքելյանին - ՎՊՄԻ երկրաչափության և հանրահաշվի ամբիոնի դոցենտ, ֆմ.գ.թ., 5.Կարինե Սմբատի Առուստամյանին - ՎՊՄԻ ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., 6.Անիչկա Բաբկենի Մկրտչյանին -ՎՊՄԻ մանկավարժության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ., ԿԳ նախարարության “Շնորհակալագրով”` 1.Սեդա Սաղաթելի Բաժանյանին - ՎՊՄԻ գիտական քարտուղար, մ.գ.թ., 2.Ժասմենա Հրաչիկի Սահակյանին - ՎՊՄԻ մաթանալիզի ամբիոնի ավագ դասախոս, 3.Մարիա Վահանի Նուրիջանյանին - ՎՊՄԻ ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, ՀՀ սպորտի վաստակավոր աշխ., 1.Գևորգ Գալուստի Շահվերդյանին - ՎՊՄԻ ընդհանուր ֆիզիկական դաստիարակության ամբ. դոցենտ, 2.Նինա Ալեքսանդրի Ջաղինյանին - օտար լեզուների ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ., 3.Վալերի Ալբերտի Փիլոյանին - գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.դ.: ՎՊՄԻ-ին շնորհավորեցին նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ուրիշներ: ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎՈԳԻՐ 1.Հովհաննիսյան Սիլվա Խաչիկի - փիլիսոփ. և քաղաքագիտ. ամբիոն, փ.գ.թ., դոցենտ, 2.Գրիգորյան Աննա Անուշավանի -փիլիսոփ. և քաղաքագիտ. ամբիոն, փ.գ.թ., դոցենտ 3.Ղազարյան Նաիրա Աշոտի - փիլիսոփ. և քաղաքագիտ. ամբիոն, փ.գ.թ., դոցենտ, 4.Մացակյան Գևորգ Յուրիկի - ընդհանուր ֆիզդաստ. ամբիոն, դոցենտ, 5.Բայրամյան Լիլիա Եգորի - բուսաբ. և աշխարհ. ամբիոն, գ.գ.թ., դոցենտ, 6.Մելիքյան Թամարա Գեորգիի - արվեստի ամբիոն, դոցենտ , 7.Ամիրբեկյան Ռուբինա Ռաֆայելի - արվեստի ամբիոն, դոցենտ, 8.Հակոբյան Հայկուհի Կառլենի - արվեստի ամբիոն, դոցենտ , 9.Նասիլյան Ռուբեն Համբարձումի - ընդհանուր ֆիզդաստ. ամբիոն, դոցենտ, 10.Հովիվյան Գայանե Լևոնի - գրականության ամբիոն, բ.գ.թ., դոցենտ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎՈԳԻՐ 1.Ղազարոսյան Անահիտ Կարապետի - հոգեբ. և սոցիոլոգ.ամբիոն, հ.գ.թ., դոցենտ , 2.Խաչատրյան Սաթիկ Նարիմանի - մանկավարժ. ամբիոն, մ.գ.թ., 3.Խաժակյան Վաչագան Արշալույսի - պատմության ամբիոն պ.գ.թ., դոցենտ 4.Կոստանդյան Լուսինե Սերյոժայի - պատմության ամբիոն պ.գ.թ., դոցենտ, 5.Կոստանդյան Նունե Սերյոժայի - հոգեբ. և սոցիոլոգ. ամբիոն հ.գ.թ., դոցենտ , 6.Հարությունյան Հասմիկ Պավելի - հայոց լեզվի ամբիոն, բ.գ.թ., 7.Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի - ինֆորմ, տնտեսագիտ. մեթոդների և մոդելավորման ամբիոն, ֆ.մ.գ.թ., դոցենտ , 8.Կիրակոսյան Մերի Պարգևի - կենդանաբ. և ֆիզիոլոգիայի ամբիոն, կ.գ.թ. 9.Օհանյան Հեղինե Հայկի - ինֆորմ, տնտեսագիտ. մեթոդների և մոդելավորման ամբիոն, տ.գ.թ., դոցենտ 10.Թադևոսյան Գագիկ Պարսամի - բուսաբ. և աշխարհ. ամբիոն,ա.գ.թ., դոցենտ Իր օրհնությունն էր բերել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազան Չուլջյանը: Հարազատ բուհին երգով շնորհավորեց պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Տոնական տրամադրությունն իրենց կատարումներով էլ ավելի բարձրացրեցին ՎՊՄԻ երաժշտության բաժնի ուսանողները և բուհի պարի համույթները:
|
|