|
|
|
|
|
|
|
|
|
|
|
 |
|
| Մեր հասցեն |
| ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36 |
| Հեռախոս |
|
(+374322)41853 |
| Էլ. փոստ |
| info@vspi.am |
|
|
| Հովհ. Թումանյանի ծննդյան տարեդարձը` հայրենի հարկի տակ |
Փետրվարի 19-ին Հովհ. Թումանյանի` Դսեղի տուն-թանգարանը մարդաշատ էր: 141 տարի առաջ այս տունը թերևս նույնքան հյուրաշատ է եղել. Թումանյանների գերդաստանում այս օրն է ծնվել մանուկ Օհաննեսը, որ հետո պիտի դառնար “այր իմաստուն” ու “մի ժողովրդի ազնիվ կենսագիր”: Թանգարանի բակում ու Դսեղի երկնքում տարածվել էր Հանճարեղ լոռեցու իմաստնությունն ու քնարականությունը, որ հնչում էր Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների ու Դսեղի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների շուրթերից: Իմաստուն քառյակներն ու խոհափիլիոսփայական բանաստեղծությունները, հատվածները “Անուշ” պոեմից ու “Անուշ” օպերայից ներկաներին ստիպեցին մեկ անգամ ևս խորհել չարի ու բարու, անցավոր կյանքի ու գործի անմահության մասին: Ինչպես ընդունված է ծննդյան տարեդարձերին, հյուրերը դատարկաձեռն չէին եկել. ՎՊՄԻ “Կերպարվեստ և գծագրություն” մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Մհեր Չատինյանի կտավը ՎՊՄԻ-ի կողմից նվիրվեց թանգարանին: Հովհ. Թումանյանին նվիրված այս նախաձեռնությունը ՎՊՄԻ-ում եզակի չէ: 2009-ը մանկավարժականում եղել է թումանյանական` հագեցած գրական-երաժշտական ցերեկույթներով, հանրապետական գիտաժողովներով ու ցուցահանդեսներով: “Ուսանողների, նաև աշակերտների միջոցով, ի վերջո դսեղեցիների միջոցով ամեն անգամ պետք է անդրադառնանք մեր մեծի ծննդյան օրվան, որովհետև այն, ինչ արել է նա այս աշխարհի համար, ոչ միայն Դսեղի, այլ հայոց աշխարհի համար, անգնահատելի է. շատ քիչ մեծեր ունենք, գագաթներ ունենք, որոնք կարող են մրցել թումանյանական մեծության հետ”,- ընդգծեց ՎՊՄԻ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը: Հովհ. Թումանյանին ամենաարժեքավոր նվերը մանկավարժականցիները կմատուցեն 1-2 տարի անց. արդեն 2-րդ տարին է` Թումանյանի Դսեղի տուն-թանգարանին կից ինստիտուտը ձևավորել է գիտաշխատախումբ, որը զբաղվում է գրողի ստեղծագործությունների լիակատար ժողովածուի կազմման աշխատանքներով: “Այդ աշխատանքը իմ կարծիքով շատ արժանի նվեր է Թումանյանին և թումանյանագիտությանն ու թումանյանագետներին, ովքեր կարող են մի քանի տարի հետո իրենց սեղաններին ունենալ այն ամբողջ նյութը համակարգայնացված, որից կարող են օգտվել ցանկացած ստեղծագործության հետ կապված լեզվական նյութեր ուսումնասիրելիս: Համաբարբառի արժեքը եթե ոչ այսօր, ապա վաղը անպայման կիմանան”,- վստահ է Գ. Խաչատրյանը: |
|
| |
|
|