Կանոնակարգեր
Հետազոտություններ
Գրադարան
Կաբինետներ
Վարժարան
Դիմորդ
Ուսանող
Շրջանավարտ
Կրթ. կենտրոններ
Արտաքին կապեր
Մեր հասցեն
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36
Հեռախոս
(+374322)41853
Էլ. փոստ
info@vspi.am
Շուրջ 1500 բակալավր հրաժեշտ է տալիս բուհին   Կարմիր դիպլոմների հետ կարմիր վարդեր ստացան ՎՊՄԻ-ի առկա ուսուցման 37 շրջանավարտներ: Ուսումնառության 4 տարիների ընթացքում իրենց առաջադիմությամբ նրանք առանձնացել են մյուս ուսանողներից, ուստի նրանց դիպլոմների հանձնման արարողությունն էլ հանդիսավորությամբ առանձնացավ մյուսներից: Հունիսի 15-ին դեկանները և դասախոսները ջերմ խոսքերով ու բարեմաղթանքներով հրաժեշտ տվեցին բակալավրիատի առկա ուսուցման շրջանավարտներին: Այս տարի ՎՊՄԻ-ն ավարտում է առկա ուսուցման 555 բակալավր, որից 37-ը` գերազանցության դիպլոմով: Թե քանի կարմիր դիպլոմակիր կունենա հեռակա ուսուցման համակարգը, առայժմ պարզ չէ, որովհետև վերջինի ավարտական պետական քննությունները դեռ շարունակվում են: Բայց եթե բոլոր ուսանողները հաջողությամբ հանձնեն դրանք, բուհը կունենա հեռակա ուսուցման 964 շրջանավարտ, այդ թվում` վերջին դիպլոմավորված մասնագետները: "Այս 4 տարիների ընթացում, իհարկե, վայրիվերումներ եղած կլինեն, որովհետև ոչ մի տեղ հարթ ճանապարհ չկա",- նկատեց ռեկտոր Գ. Խաչատրյանը և խորհուրդ տվեց` մայր բուհը թողնել լավ հիշողություններով և ամուր պահել վերադարձի կամուրջը: Գ. Խաչատրյանը գերազանցության դիպլոմներ հանձնեց այն շրջանավարտներին, ովքեր մագիստրատուրա են ընդունվել առաջին համարով, այսինքն` ամենաբարձր միավորներն ունեն: Շուրջ 1500 բակալավր հրաժեշտ է տալիս բուհին
   Կենսաբանաքիմիական ֆակուլտետի դիպլոմները հանձնեց բուսաբանության և աշխարհագրության ամբիոնի վարիչ Ռաֆիկ Եդոյանը, ֆիզմաթ ֆակուլտետինը` դեկան Սերգեյ Խառատյանը, պատմաաշխարհագրական ֆալուլտետի շրջանավարտներին` Սամվել Ժամհարյանը: Դեկանն ընդգծեց, որ այս տարվա գերազանցության դիպլոմները հանձնում է առանձնակի հպարտությամբ, որովհետև այդ շրջանավարտներից և ոչ մեկը 4 տարվա ընթացքում երբևէ չի թերացել: Բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներին դիպլոմներ հանձնեց դեկան Ալբերտ Պողոսյանը, մանկավարժության ֆակուլտետի շրջանավարտներին` դեկան Թերեզա Շահվերդյանը: Ի դեպ` մանկավարժության ֆակուլտետի շրջանավարտներն էլ դարձան Թ. Շահվերդյանի նոր գրքի` "Ոճագիտություն" բուհական ձեռնարկի առաջին ընթերցողները: Գիրքը որպես բուհական ձեռնարկ երաշխավորվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: "Ես չհասցրեցի մակագրել, որովհետև հենց նոր է տպարանից բերվել",- ասաց հեղինակը` խոստանալով բացը լրացնել հանդիսությունից հետո: Հուզված շրջանավարտները երախտիքի խոսքեր ուղղեցին իրենց դասախոսներին: Լրագրողի որակավորում ստացած Նարինե Ներսեսյանը, պարզվեց, այս օրը երազել է առաջին կուրսից: "Ես արդեն կարոտում եմ ձեզ",- ասաց նա: "Մաղթում եմ, որ բոլորիս դիպլոմները տեղին արժանանան, և մենք աշխատանք ունենանք",- մաղթեց ֆիզմաթցի Օվսաննա Ղազարյանը: "Խոչընդոտները ստիպում են կյանքի դժվարություններին նայել փիլիսոփայորեն ու հաղթահարել դրանք,- նկատեց "Անգլերեն լեզու" մասնագիտության շրջանավարտ Հեղինե Մովսիսյանը:-Իսկ ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս, որովհետև արդեն ընդունվել եմ մագիստրատուրա": Պաշտոնական արարողությանը հետևեց հրաժեշտի գեղարվեստական միջոցառում և, իհարկե, օրվա հանդիսավորությունը հավերժացնեղ խմբանկար:
Շաբաթվա իրադարձություններ
Քառասնամյա բուհը ճանապարհեց առաջին մագիստրոսներին
 
Շուրջ 1500 բակալավր հրաժեշտ է տալիս բուհին
 
Հայտարարություններ

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտը հայտարարում է մագիստրատուրայի առկա ուսուցմամբ 2010-2011 ուս. տարվա ընդունելություն ` պետպատվերով, ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բանակից տարկետման իրավունքով և առանց բանակից տարկետման իրավունքի տրամադրված տեղերի համար

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը ծրագրում է անցկացնել հանրապետական գիտաժողով` նվիրված հայ մեծանուն գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակին

Բոլոր հայտարարությունները

Գովազդ