Կանոնակարգեր
Հետազոտություններ
Գրադարան
Կաբինետներ
Վարժարան
Դիմորդ
Ուսանող
Շրջանավարտ
Կրթ. կենտրոններ
Արտաքին կապեր
Մեր հասցեն
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36
Հեռախոս
(+374322)41853
Էլ. փոստ
info@vspi.am
Քառասնամյա բուհը ճանապարհեց առաջին մագիստրոսներին   Նրանք առաջինն էին, որ երախտագիտության զգացումով և ամենայն պատասխանատվությամբ ընդունելով մագիստրոսական կրթության վկայականը` հանդիսավորապես երդվեցին. ամբողջ կյանքում նվիրված լինել մասնագիտությանը, ստացած գիտելիքներն օգտագործել ի նպաստ հայրենիքի և մատաղ սերնդի, մշտապես կատարելագործել մասնագիտական կարողությունները, երբեք չմոռանալ նրանց, ովքեր կրթել են իրենց, ում հետ սովորել են, ամենուր և միշտ բարձր պահել մայր բուհի անունն ու հեղինակությունը: Նրանք 52-ն են և 40-ամյա բուհի առաջին մագիստրոսները: Երբ 2008 թ. ՎՊՄԻ-ն առաջին անգամ 4 մասնագիտությունների գծով (“Հայոց լեզու և գրականություն”, “Պատմություն”, “Մանկավարժություն և հոգեբանություն”, “Մաթեմատիկա”) ընդունելություն կատարեց մագիստրատուրայում, նախևառաջ խնդիր ուներ` սոսկ չիրագործել եռաստիճան կրթական համակարգ ունենալու նախագիծը, այլ թողարկել շրջանավարտներ, ում գիտելիքները մրցունակ կլինեն աշխատաշուկայում, ում մասին բացճակատ կարելի է ասել` մեր շրջանավարտներն են: Ահա թե ինչու ընդունելության նվազագույն շեմը հայտարարվեց միջինը 4 միավոր: 2 տարի անց արդյուքն ավելի քան ակնառու է. 52 մագիստրոսից 20-ն ավարտեց գերազանց: Հունիսի 29-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՎՊՄԻ-ի մագիստրոսների երդման ու հրաժեշտի հանդիսավոր արարողությունը: Օրն ամփոփվում էր նաև անցած տարիների աշխատանքը: “Քանի որ առաջին անգամ է այդ կրթությունը կազմակերպվել մեզանում, հայցում եմ բոլոր մագիստրոսների ներողամտությունը, որովհետև անպայման եղած կլինեն ոչ ցանկալի ծրագրեր, դասընթացներ և այլն: Բայց ես համոզված եմ, որ և՛ դասախոսական կազմը, և՛ դուք շատ մեծ սիրով եք նվիրվել: Քառասնամյա բուհը ճանապարհեց առաջին մագիստրոսներին
   Այսօր դուք ներկայացնում եք մեր գիության, մեր երկրի այն շերտը, որը նոր-նոր քայլեր է անում գիտահետազոտական բնագավառում: Ես նկատի ունեմ ձեր ավարտաճառերը, որոնց մեծ մասը փայլուն պաշտպանություն են ունեցել”,- ասաց ՎՊՄԻ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը: Որքան էլ օրը պաշտոնական ու հանդիսավոր էր, այնուամենայնիվ, գերակշռում էին զգացմուքները. հուզված էին դասախոսները, ծնողներն ու, իհարկե, շրջանավարտները: Մագիստրոսական թիկնոցն ու գլխարկը պարտավորեցնող են. դեռ միջնադարում մագիստրոսներին է վստահվել կարևոր խնդրի շուրջ ծագած վեճ-վիճաբանությունների հանգուցալուծումը: Իսկ այսօր իրենք օրինակ են, ում պիտի հետևեն նոր եկող ուսանողները, ում ձեռքերում է հայրենիքի ապագան: Ու աշխատում են բաց չթողնել սրբազան հոր օրհնանքը, վերջին անգամ լսել դասախոսների բոլոր հորդորները, խրատներն ու բարեմաղթանքները, որ հնչում են ամենուր` բեմում, ետնաբեմում ու միջանքցքներում: “Ես կցանկանայի, որ այն հոգեպարար իրավիճակը, իրադրությունը, որ ստեղծվել է բուհում` լավագույն կրթություն ստանալու համար, շարունակական լինի նրանց կյանքում: Բուհի հետ կապը թող ամուր լինի և վերադարձի ճանապարհը` բաց”,- ասաց Գ. Խաչատրյանը: Բուհի խորհրդի նախագահ Հենրիկ Քոչինյանն էլ մաղթեց. “Ճանապարհի կեսից կանգ չառնեք: Դժվար է, ոչ մի բան հեշտությամբ չի տրվում, առավել ևս` գիտելիքի ոլորտում:Քառասնամյա բուհը ճանապարհեց առաջին մագիստրոսներին
Բայց ես ձեզ ծնողի իրավունքով խորհուրդ եմ տալիս` շարունակե՛ք ասպիրանտուրայում: Դուք կտեսնեք, որ ապագան ավելի լուսավոր կլինի ձեզ համար”: “Առաջին հերթին կցանկանայի, որ ոչ մի մագիստրոս ոչ մի արգելքից, փոքրիկ խոչընդոտից երբեք չհուսալքվի, միշտ ուժ ունենա պայքարելու: Կյանքում ոչինչ հեշտ չի տրվում: Գիտելիքը, աշխատասիրությունը, համառությունը և հավատը լավի նկատմամբ անպայմանորեն նրանց կօգնեն, որ իրենց տեղը գտնեն կյանքում”:,- համոզված է պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը: “Թեկուզ հազար անգամ ծնվեմ, թեկուզ հազար կյանք ունենամ, թեկուզ հազար անգամ հրաժարվեմ կյանքից, չեմ հրաժարվի իմ մասնագիտությունից` ուսուցիչ լինելուց, և հավաստիացնում եմ. մեր դասախոսների սկսած գործը մենք ավարտին կհասցնենք”,- երդման պես հնչեցին մագիստրոս Թագուհի Դալլաքյանի խոսքերը, որ հիշեց Սոկրատեսին: Իսկ ահա առաջին շրջանավարտներին կհիշեցնեն “Պատմության” մագիստրատուրայի շրջանավարտների հուշ-ալբոմն ու “Մանկավարժության և հոգեբանության” շրջանավարտների նվիրած հուշանվերը:
Շաբաթվա իրադարձություններ
Քառասնամյա բուհը ճանապարհեց առաջին մագիստրոսներին
 
Շուրջ 1500 բակալավր հրաժեշտ է տալիս բուհին
 
Հայտարարություններ

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտը հայտարարում է մագիստրատուրայի առկա ուսուցմամբ 2010-2011 ուս. տարվա ընդունելություն ` պետպատվերով, ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բանակից տարկետման իրավունքով և առանց բանակից տարկետման իրավունքի տրամադրված տեղերի համար

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը ծրագրում է անցկացնել հանրապետական գիտաժողով` նվիրված հայ մեծանուն գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակին

Բոլոր հայտարարությունները

Գովազդ