|
Վարժարանում ուսուցումը կազմակերպվում է երկու հոսքով` հումանիտար (հայոց լեզու-անգլերեն, հայոց լեզու-պատմություն, հայոց լեզու-ռուսաց լեզու) և բնագիտական (կենսաբանություն-քիմիա, ֆիզիկա-մաթեմատիկա):
ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ`
1. Հայոց լեզու և անգլերեն լեզու 2. Հայոց լեզու և պատմություն 3. Հայոց լեզու և ռուսաց լեզու 4. Կենսաբանություն և քիմիա 5. Ֆիզիկա և մաթեմատիկա
ՎԱՐԺԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ.
1. Ծննդյան վկայականի պատճեն 2. Ավարտական վկայականի պատճեն 3. 2 լուսանկար 3X4 4. Դիմում-հայտը լրացվում է տեղում
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Վարժարանում դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 10-ից օգոստոսի 20-ը ներառյալ: Հարցազրույցները կազմակերպվում են օգոստոսի 25-30-ը:
ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է:
|